Արժանի պարգև` Լևոն Հայրապետյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2011 15:21

ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառումների ընթացքում Արցախյան գոյապայքարում ակտիվ մասնակցության և ԼՂՀ-ում սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր և ղեկավար Լևոն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը գործում է դեռևս 1990 թվականից, որի մանկավարժներն ու սաները ոչ միայն իրենց գործուն մասնակցությունն են ունեցել Արցախի անկախության կերտման գործում, այլև մարզական մեծ հաջողություններ արձանագրել միջազգային մրցասպարեզներում` նվաճելով նաև Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնների կոչումներ:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply