Գործազուրկ տղամարդը 150 հազար դոլար է գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 14:04

Սեփական բակում աշխատելով ու մտածելով, թե ինչպես նոր աշխատանք գտնի ու գումար վաստակի, գործազուրկ տղամարդն ուշադրություն դարձրեց  բրեզենտե ուսապարկերին, որոնք, ինչպես պարզվեց, լցված են ամերիկյան դոլարներով:

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 49-ամյա երջանիկը, որը գնացել էր իր բանջարանոց, ուր  բրոքքոլի էր ցանել, 150 հազարի «կանաչ» գտավ: Կասկածելով, որ այդ փողերը հնարավոր է գողացված լինեն , հետևաբար, իրեն էլ կարող են  հանցագործ համարել, նա որոշեց դրա  մասին հայտնել ոստիկանությանը: Սակայն, հաշվի առնելով, որ վերջին շրջանում մարզում գողության դեպք չի գրանցվել, հավանական է, որ ոստիկանությունը ամբողջությամբ գործազուրկին թողնի իր գտածոն:

 

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply