Որոշվել է, թե որն է աշխարհի ամենավատ քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 13:48

«Economist Intelligence Unit»-ի մասնագետները հրապարակել են մոլորակի ամենավատ քաղաքների վարկանշային ցուցակը, որտեղ հաշվի են առնվել ոչ միայն հարմարություններից զուրկ ու տհաճ, այլև կյանքի համար վտանգ ներկայացնող քաղաքները:

Այս ցուցակում բացարձակ առաջատար է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե քաղաքը, որը կարող է «ուրախացնել» իր բնակիչներին ու հյուրերին բարձր գներով, ապստամբության սպառնալիքով,  զանգվածային անկարգություններով, բուժօգնության  անմատչելիությամբ, հեռախոսակապի, ինտերնետի ու քաղաքային տրանսպորտի անհասանելիությամբ և այլն:

Ավելի վաղ  նույն կազակերպության մասնագետները որոշել էին, թե որն է ապրելու համար աշխարհի ամենալավ քաղաքը, որը, ինչպես պարզվեց, ավստրալական Մելբուռնն է:

 

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply