Չեն կարողացել գողոնը տեղ հասցնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2011 13:41
Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մեծամորի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զարթոնք գյուղի հարակից տարածքից, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել երկու տղամարդու:
Պարզվել է, որ նրանցից մեկը նույն օրը, ժամը 15.00-ից 19.00-ն ընկած  ժամանակահատվածում, երկաթգծի «Սովետական» կայարանի տարածքում կայանված ուղևորափոխադրման վագոններից գողանալով վագոն-սենյակի 50 դուռ` փորձել է մյուսի ավտոմեքենայով դրանք տեղափոխել Զարթոնք գյուղ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է  քննություն:
Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply