Մեծ քաղաքը ծածկվել է թունավոր ամպով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 13:27

Մասնագիտացված բժշկական օգնություն է պահանջվել հարյուրավոր երեխաների ու մեծահասկաների, որոնց մոտ նախկինում շնչառական խնդիրներ չեն եղել: Պատճառը սուր թունավորումն է: Դեպքը պատահել է Չելյաբինսկում, որտեղ օդի մեջ 24 լ թունավոր բրոմ է արտանետվել:

Չնայած բրոմով թունավորումը մահացու չէ, սակայն Չելյաբինսկի բժիշկները ստիպված հոսպիտալացրել են 30 մարդու, որոնց վիճակը ծանր է գնահատվում:

Պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել տեղական երկաթուղու կայարանում: Արտակարգ դեպքի պատճառը թունավոր նյութի տեղափոխման կանոնների խախտումը կարող է լինել:

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply