Մահացու պատահար` Հաղարծին գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2011 13:23
Սեպտեմբերի 1-ին, ժամը 05.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղարծին գյուղի իր տանը հայտնաբերվել է 36-ամյա Ղուկաս Թամամյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Ղ. Թամամյանի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի հանդամասում շրջվել և ընկել  է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ապա` տեղափոխվել տուն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply