Դուռը փակվել էր, 7 ու 11-ամյա երեխաները մնացել էին բնակարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2011 13:17

Սեպտեմբերի 1-ին`ժամը 23.23-ին ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 47 շենքի 42-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում են մնացել անչափահաս երեխաներ. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2004 թվականին ծնված Կամո և 2000թվականին ծնված Սևակ  Նազարյանները հանձնվել են ծնողներին:

 

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply