Ծաղկաձորում տրակտորն ընկել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 13:13
Սեպտեմբերի 1-ին`ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` «Մորի պլազա» համալիրի մոտակայքում տրակտոր է ընկել ձորը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել մակնիշն ու պետհամարանիշը չպարզված տրակտորը, ինչի հետևանքով տրակտորավար,1957թվականին ծնված Վարուժան Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով տուժածը դուրս է բերվել տրակտորից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
