Սկանդալ Իտալիայի խոշոր հիվանդանոցներից մեկում. 80 երեխա վարակվել է պալարախտով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 13:17

Իտալիայում ահռելի սկանդալ է : Հռոմի կենտրոնական հիվանդանոցներից մեկում` «Ջեմելիում»,  80 նորածիններ  վարակվել են պալարախտով:  Վարակի փոխանցողը  ծննդատան բուժքույրն է, ով աշխատել  է կլինիկայում այս տարվա  մարտից մինչև հուլիս ամիսը: Երեխաներին հետազոտելը շարունակվում է,  և գործնթացը արագացնելու համար անալիզները միանգամից մի քանի լաբորատորիաներում են կատարվում:

Հռոմի «Ջեմելի »  հիվանդանոցը կեսդարյա պատմություն ունեցող մեծ բժշկական հաստատություն է: Այն  սովորական կլինիկա չէ, այլ գիտահետազոտական կենտրոն` ժամանակակից սարքավորումներով :

Այդտեղ մի քանի անգամ բուժվել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս   Երկրորդը. նրան 1981թ.մահափորձից հետո այստեղ են  վիրահատել:

Բայց օգոստոսի կեսերին հիվանդանոցի համբավը վատացավ, քույրերից մեկի մոտ հայտնաբերվեց տուբերկուկյոզ: Նա վարակվել էր ամուսնուց և ծննդատուն աշխատանքի ընդունվելիս առնվազն  գիտեր  ամուսնու հիվանդության մասին:

Հիվանդանոցի աշխատակիցների հաշվարկներով,  մի քանի ամսում նա կարող էր վարակել ավելի քան հազար նորածնի: «Ջեմելիում» մարտից հուլիս ծնված բոլոր երեխաները պետք է հետազոտվեն:

«Մենք գնացել էինք հանգստանալու, երբ լսեցինք այդ նորությունը, սկսեցինք նայել ինտերնետի հոդվածները  և  կարդացինք, որ նույնիսկ մարտի ծնվածները կարող են  վարակված  լինել: Մեր տղան ծնվել է փետրվարին», – ասում է երեխայի հայրը:

Բժշկական հաստատության ղեկավարությունը իր մեղքը չի թաքցնում, նա փորձում է հանգստացնել հասարակությանը , որ Երկրի բնակչության մեկ երրորդը կրում է այդ վարակը, բայց դա դեռ հիվանդություն չէ:

«Մենք  անց ենք կացնում բոլոր անհրաժեշտ ստուգումները , ուսումնասիրում ենք ժամում երեք հիվանդ, որպեսզի շուտ փարատենք ծնողների վախը: Անալիզները վերցնում են մի քանի ամսական բոլոր նորածիններից , նույնիսկ մարտից առաջ ծնված: Ուզում եմ նշել, որ եթե անալիզը դրական է , դա դեռ չի նշանակում , որ վարակը կվերածվի հիվանդության,  մենք ժամանակ ունենք պրոֆիլակտիկայի համար»,-պատմում է «Ջեմելիի» մանկաբույժ  Անտոնիո  Ալբերտո Զուպան:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply