Փրկարարները տանը գտել են ոտքը կոտրած 82-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 13:11
Սեպտեմբերի 1-ին`ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Ալավերդի քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 5 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է հատակին ընկած (ոտքի վնասվածքով),1929թվականին ծնված Եփրաքսյա Բովինյանը:
Տուժածը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
