Գեղարքունիքի և Արարատի մարզերում անասնակեր է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2011 13:04

Սեպտեմբերի 1-ին`ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել`15.30-ին:  Թովմասյանի տան բակում այրվել է կուտակած 500 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել`19.50-ին:  Իսակովի փողոցի`  Մելքոնյանին պատկանող թիվ 2 տան բակում այրվել է 6տ կուտակած անասնակեր:

 

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply