Օսլոյում ահաբեկչությունից հետո հարյուր կտավ է անհետացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 12:54Օսլոյում հուլիսի 22-ին կատարված ահաբեկչությունից հետո արվեստի ավելի քան 100 գործ է անհետացել, որոնք գտնվում էին Նորվեգիայի` ահաբեկչության արդյունքում ավերված կառավարական տանը:
Պայթյունի ժամանակ տուժել են հարևան շենքերը, որտեղ պահվում էին Մունկի, Քրիստիան Քրոգի, Աննե Կատրին Դոլվենի կտավները:
Դրանց մի մասը պատկանում էր Նորվեգիայի իշխանությանը, իսկ մի մասն էլ ներկայացրել էր Օսլոյի արվեստի, ճարտարապետության ու դիզայնի ազգային թանգարանը: Չի բացառվում, որ շատ շուտով արվեստի կորած գործերը հայտնաբերվեն:







Facebook
Tweet This
Email This Post
