Ռուբենսի առևանգված կտավը հայտնաբերվել է Հունաստանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 12:38
Հունաստանում է հայտնաբերվել ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կտավը, որը 2001-ին անհետացել էր բելգիական թանգարանից:
Առևանգման կասկածանքով կալանավորել են Հունաստանի 2 քաղաքացու: Կտավի իսկությունը հաստատել են փորձագետները, իսկ Հունաստանի մշակույթի նախարարությունում նշել են, որ գտածոն «անգին» է:
Գտնված կտավի անունը դեռևս չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ 2001-ին բելգիական Գենտ քաղաքի գեղարվեստի թանգարանից առևանգվել էր Ռուբենսի «Կալիդոնյան վարազի որսը» կտավը:
Ներկայումս այն գտնվում է հունական իրավապահ մարմինների հսկողության ներքո: Նրանք խոստանում են ցուցադրել այն հասարակայնությանն ավելի ուշ:






Facebook
Tweet This
Email This Post
