Կենսաբանները սովորել են սատկած մկներին թափանցիկ դարձնելու ձևը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 12:19
Կենսաբանները սովորել են կենսաբանական նյութերը թափանցիկ դարձնելու ձևը: Նրանք մշակել են համապատասխան տեխնոլոգիա, որի համառոտ շարադրությունը բերվում է ScienceNOW տիրույթում:
Ուսումնասիրության հեղինակները ստեղծել են մի քանի քիմիական բաղադրիչների խառնուրդ, որն ամբողջությամբ բջիջներից կլանում է պիգմենտը` խորությամբ թափանցելով: Scale կոչված ռեագենտի բաղադրության մեջ միզաթթու է, գլիցերին ու օճառանման նյութ: Այդ նյութի մեջ մկան սաղմը 2 շաբաթ մնալուց հետո դարձել է թափանցիկ:
Վերջին շրջանում գիտնականները մեծ թվով տեխնոլոգիաներ են մշակել , որոնք թույլ են տալիս կենդանի համակարգերն ուսումնասիրել նոր մակարդակով: Օրինակ` վերջերս, ներկայացվել է մի աշխատանք` համակարգի նկարագրությամբ, որը թույլ է տալիս գեների աշխատանքի ընթացքը բջջի մեջ ուսումնասիրել իրական ժամանակում:






Facebook
Tweet This
Email This Post
