Վիրաբույժները 86-ամյա ամերիկացու գլխից հանեցին հատիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 11:54

Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ թոշակառուի գլխից հանեցին հատիչը:

Արիզոնայի նահանգի Գրին Վելլիից Լերոյ Լյուտշերը այգում աշխատելու ժամանակ վնասվածք էր ստացել: Տարեց տղամարդը ձեռքից պատահաբար գցել էր հատիչը, որը խրվել էր հողի մեջ. այն հանելու համար տղամարդը կռացել էր ու, հավասարակշռությունը կորցնելով, գլխով ընկել հատիչի վրա, ինչի հետևանքով այգեգործական մկրատը ակնախոռոչով անցել ու խրվել էր պարանոցի հատվածում: Բարեբախտաբար, հատիչը չէր վնասել արտաքին քներակը: Վնասվածքը ստանալուց հետո տղամարդուն անմիջապես տեղափոխեցին Արիզոնայի Բժշկական համալսարանի կենտրոն: Ընդ որում, պարզվեց, որ թոշակառուի աչքն էլ չի վնասվել: Վիրաբույժները մետաղական իմպլանտանտներով  ընդամենը վերականգնել են  նրա ակնախոռոչի հետին պատը:

 

 

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply