Գյումրիում կանցկացվի «Աշխատանքի տոնավաճառ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 11:18
Այս տարի եւս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ «Զբաղվածության պետական ծառայություն»-ը’ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ի նախաձեռնությամբ, չորրորդ անգամ կանցկացնի «Աշխատանքի տոնավաճառ»: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակացին ասաց «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ի տնօրեն Ամալյա Ադամյանը, արդեն ամենամյա դարձած տոնավաճառի մասնակիցների եւ այցելուների թիվը գնալով ավելանում է, ինչը վկայում է միջոցառման անցած տարիների հաջողության մասին: Նշենք, որ արդեն մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան երեսուն գործատու, սակայն այդ թիվը շարունակում է ավելանալ: Անկալվում է, որ տոնավաճառին կներկայանա 40 գործատու: Անցած տարի տոնավաճառին մասնակցեց մոտ երեք հազար աշխատանք փնտրող քաղաքացի:Այս թիվը եւս ավելանալու միտում ունի:
Տոնավաճառը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:






Facebook
Tweet This
Email This Post
