Եղիսաբեթ II թագուհու թիկնապահին ձերբակալել են բռնաբարության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2011 10:49

Թիկնապահին ու նրա կնոջը ձերբակալել են անչափահաս աղջկան բռնաբարելու համար: Հեծյալ պարեկային զինվոր, 37-ամյա Սայմոն Դևիսն ու նրա 44-ամյա ուսուցչուհի կնոջը մեղադրում են բռնաբարության ու մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ: Աղջկա բռնաբարության  տեսանյութը, որը Դևիսը  տեղադրել է   ինտերնետում, նույնիսկ մանկապիղծների շրջանում է բուռն աղմուկ  առաջացրել, այնքան բուռն, որ տեսանյութով հետաքրքրվել են ոստիկանները:

Այժմ նրան   երեխային բռնաբարելու համար մեղադրանք է ներկայացվել երեք կետով.  ստիպողական սեռական հարաբերություն, բռնաբարություն ու երեխայի  նկատմամբ դաժան վերաբերմունք: Իսկ նրա կնոջը` Ֆիոնեին, են վերագրում երիտասարդ աղջկա բռնաբարության փաստը:

Զույգը հսկողության տակ է: Հետաքրքրական է, որ Սայմոն Դևիսը ծառայել է Աֆղանստանում, արքայազն Ուիլյամի ու նրա եղբոր` Հարիի հետ: Թագավորական ընտանիքի անդամները միշտ վստահել են նրան ու համարել «իսկական տղամարդ»:

Պաշտոնական տվյալների համաձայն, Եղիսաբեթ II թագուհու  թիկնազորի 465 զինվոր դատապարտվել է տարբեր հանցանքների համար:

 

 

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply