«Արեւորդի» երրորդ միջազգային բնապահպանական փառատոնն կանցկացվի հոկտեմբերի 14-ից 18-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2011 10:58

«Արեւորդի» երրորդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 14-ից 18-ը: Այն բնության պահպանությանն ուղղված փոխգործակցության ու երկխոսության ծրագիր է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը, այս տարի փառատոնը կունենա երեք ուղություն’ բացմանը’ հոկտմբերի 14-ին, երեխաների մասնակցությամբ տեղի կունենա աղբի թափոններից պատրաստված կենդանիների թեմայով դիմակահանդես, ֆիլմերի ցուցադրություներ ու բնապահպանական թեմաներով կոնֆերանս’ հայ եւ արտասահմանցի բնապահպանների մասնակցությամբ: Փառատոնին կմասնակցեն տարբեր երկրնեից ժամանած հյուրեր: Փառատոնի շրջանականերում կներկայացվի արտասահմանցի ռեժիսորների 70 ֆիլմ’ բնապահպանական թեմաներով:

Վ. Հովհաննիսյանի խոսքով’ ֆիլմերի ցուցադրման մրցույթային ծարագիրը կունենա երեք ուղություն’ «Լավագույն ֆիլմ կենդանիների մասին», «Լավագույն բնապահպանական ֆիլմ» եւ «Մանկական ֆիլմերի ծրագիր», որն իր շուրջը կհամախմբի Հայաստանի տարբեր մարզերի հարյուրավոր դպրոցականներին: Յուրաքանչյուր ծրագրում մրցանակի համար կպայքարի տասը ռեժիսոր:

«Արեւորդի» երրորդ միջազգային բնապահպանական փառատոնն իրականացնում է Վայրի բնության եւ մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամի կողմից եւ անցկացվում է 2007 թվականից ամեն երկրորդ տարին մեկ: Այն միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանում:

 

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply