Օպերայի շենքում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 10:42

Երեկ ժամը 07.00-ին, «1-03» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը զանգահարել է իրենց և հայտնել է, թե Օպերայի շենքի տակ ռումբ է դրված:
Դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության, ՀՓԾ և ԱԱԾ աշխատակիցները պարզեցին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գոռ Հարությունյանը:
Ինչպես հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Դիտվել է 752 անգամ: