Լևոն Արոնյանը` նույն դիրքում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 10:19
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ իր վարկանիշն ավելացրել է 2 կետով և 2807 գործակցով մնում է 3-րդ հորիզոնականում: Առջևում են նորվեգացի Մագնուս Կառլսենն (2823) ու աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը (2817): Լավագույն տասնյակում են նաև Վլադիմիր Կրամնիկը (2791), Սերգեյ Կարյակինը (2772), Վեսելին Թոփալովը (2768), Վասիլի Իվանչուկը (2765), Ռուսլան Պոնոմարյովը (2758), Ալեքսանդր Գրիշչուկը (2757) և Գատա Կամսկին (2756): 100 ուժեղագույնների թվում բացի Արոնյանից, տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսիսյանը վարկանիշը (2715) ավելացրել է 15-ով և 42-րդ հորիզոնականից տեղափոխվել է 30-րդը: Առաջընթաց է ունեցել նաև Վլադիմիր Հակոբյանը(2681): Նա 81-րդ տեղից տեղափոխվել է 64-րդ հորիզոնական: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը ցուցակում նահանջել է 4 հորիզոնականովՙ ներկայումս 2658 վարկանիշով զբաղեցնելով 88-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանըՙ 2649 վարկանիշով 98-րդ հորիզոնականում է:
Կանանց դասակարգման ցուցակում Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստուհիներ: Էլինա Դանիելյանը 2517 վարկանիշով 12-րդ տեղում է: Էլինան վարկանիշը նվազեցրել է 4-ով, սակայն պահպանել է տեղը: Լիլիթ Մկրտչյանը 12-ով ավելացնելով վարկանիշը և 2475 գործակցով 33-րդից տեղափոխվել է 26-րդ հորիզոնական: Լիլիթ Գալոյանը (2389) 3 հորիզոնականով հետըընթաց ունի և զբաղեցնում է 75-րդ տեղը: Առջևում հուբգարուհի Հուդիթ Պոլգարն է, որը Պանտի Մանսիյսկունմ անցկացվող ծախմատի ածչհի գավաթի խաղարկությունում պայքարից դուս թողեց Սերգեյ Մովսիսյանին: : Նա 2701 վարկանիշով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Ապա հաջորդում են` Համփի Կոներուն (2600), աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Հիֆանը (2578), Նադեժդա Կոսինցեւան (2560), Կատերինա Լահնոն (2554), Աննա Մուզիչուկը (2545), Տատյանա Կոսինցևան (2536), Ցզյույ Վենցզյունը (2536), Անտոանետա Ստեֆանովան (2528) և Նանա Ձագնիձեն (2525):
Մինչև 20 տարեկան շախմատիստների ցուցակում 20-րդ տեղում է մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը (2578): Առաջատարը հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին է (2722): Աղջիկների դասակարգման ցուցակում Հայաստանից ներկայացուցիչ չկա: Իսկ լավագույնը Հոու Հիֆանն է:
Դասակարգվում են նաև շախմատային երկրները: Հաշվի է առնվումում է յուրաքանչյուր երկրի 10 լավագույն շախմատիստների ընդհանուր միջին վարկանիշը: Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ 146 երկրների ցանկում 2654 վարկանիշով 6-րդ տեղում է: Մերոնց շրջանցել են Ռուսաստանի (2738), Ուկրաինայի (2697), Չինաստանի (2662), Ֆրանսիայի (2660) և Հունգարիայի (2655) ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
