Տղան մահից առաջ նկարահանել է մոր հարձակումը դանակով(տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 2, 2011 9:53

Կադետական կորպուսի սանն ակամայից նկարահանել է իր կյանքի վերջին ակնթարթները:

16-ամյա Անտոն Տոդիևը չէր էլ պատկերացնի, որ մոր հետ հերթական վեճի նկարահանությունը կդառնա  մոր մեղքի` սեփական որդու սպանության ապացույցը:

Սպանությունից որոշ ժամանակ հետո իրավապահ մարմինների աշխատակիցները դեռահասի հեռախոսի մեջ այդ հաշվեհարդարի վկայությունները հայտնաբերեցին: Տեսանյութում 37-ամյա Ելենա Բայկարևան կատաղության պահին հարազատ որդուն սպառնում է  սպանել:  Մայրը որդուն վիրավորում է, իսկ որդին սպառնում, որ տեսանյութը ցույց կտա հորը, որը մի քանի ամիս առաջ հեռացել էր կնոջից:

Դեպքը կատարվել է Նիժնի Նովգորոդում, հունիսի 28-ին: Վեճը բորբոքվել է  ընթրիքի առիթով. տուն վերադարձած  տղան քաղցած է եղել, իսկ մայրը կարգադրել է արագ պտրաստման  ապուրով յոլա գնալ: Տղան հրաժարվել է, իսկ կատաղած մայրը դանակը ձեռքն է վերցրել:

Տղան ամռանը աշխատում էր պիցերիայում, որ ինչ որ կերպ օգնի մորն իրեն ու փոքր եղբորը պահել:

Երբ աղաղակների վրա հարևանները ներս են մտել, տեսել են Անտոնին` կրծքավանդակում դանակ խրված, իսկ երբ մորը հարցրել են, թե ինչ է պատահել, կինը սառնասրտորեն պատասխանել է, որ ինքն է սպանել` մակարոնից հրաժարվելու համար: Կինը  հարևաններին դուրս է արել ու սկսել հետքերը մաքրել: Օգոստոսի 31-ին դատարանը Ելենա Բայկարևային դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

 

 

 

 

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply