Միշել Լեգրանը բացառիկ մենահամերգ կունենա Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2009 14:43

Միշել Լեգրան

Միշել Լեգրան

Միշել Լեգրանը սեպտեմբերի 15-ին բացառիկ մենահամերգ կունենա Երևանում: «Շերբուրգյան հովանոցներ» համերգի ժամանակ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի կողքին կլինեն կինը` տաղվահար Քաթրին Միշելը, քույրը` երգչուհի Քրիստիան Լեգրանը, և Հայաստանի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգի կազմակերպիչ, Հայաստանի ջազ ակումբի նախագահ Լևոն Մալխասյանն ասում է, որ Լեգրանը Երևան կժամանի սեպտեմբերի 12-ին, կսկսի պատրաստվել 3 ժամանոց համերգային փորձին:

Լեգրանը ծնվել է Փարիզում, սակայն ունի հայկական արմատներ:  1954-ին «Ես սիրում եմ Փարիզը» սկավառակի թողարկումից հետո Լեգրանի բոլոր երգերը հիթ դարձան: 2003-ին Լեգրանը ստացել է «Պատվո լեգեոն» շքանշանը, արժանացել է 3 Օսկար,  Սեզար, 12 Ոսկե գլոբուս և 5 Գրեմմի մրցանակների: 2005-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Լեգրան ջազ» ալբոմը:

«Նրա ձայնային տվյալները բարձր են, հարուստ, նրա երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հայ ջազմենների, այլև ամբողջ աշխարհի երաժիշտների վրա, այդ ազդեցությունը մեծապես փոխել է երաժշտական որակները»,-ասում է Լևոն Մալխասյանը:

Երևանանյան մենահարմերգից հետո Լեգրանը մեծ մենահամերգ կունենա Ռուսաստանում: Լեգրանը աշխատել է Ֆրենկ Սենատրայի, Էդիտ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Լայզա Մինելիի, Բարբարա Սթրեիզանդի, Դայանա Ռոսի և շատ այլ աշխարհահռչակ վոկալիստների հետ:

Համերգի մասին հենց ինքը Լեգրանը կզրուցի լրագրողների հետ սեպտեմբերի 13-ին և կպատմի համերգի մանրամասների մասին:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply