“Շուշի Գրանդ Հոթել” հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 20:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է <<Շուշի Գրանդ Հոթել>> հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարեւոր է համարել քաղաքի զարգացման եւ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին` ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում հանդիսանում է համազգային նշանակության խնդիր:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply