Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում դեռևս առանց կորուստների է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2009 15:11

ՄիլանՄիլանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երեքը հաղթահարեց առաջին փուլի արգելքը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը վստահորեն հաղթեց բուլղարացի Սիմեոն Բունարժիժին`11:1 հաշվով: Աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանն էլ (75 կգ) ակնհայտորեն ուժեղ էր իրաքցի Աբդուլռիդհա Վահիդից` 13:6:

54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը դժվարությամբ առավելության հասավ Սվազիլենդի ներկայացուցիչ Սիմանդա Շիբեյի նկատմամբ` 18:13: Հիշեցնենք, որ այս մարզիկը չէր մասնակցել մեր հավաքականի ուսումնամարզական պարապմունքներին, նախապատրաստվել էր ինքնուրույն և մրցավայր էր ուղևորվել հովանավորների միջոցներով: Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում առանց կորուստների է ընթանում: Այսօր մերոնցից Ազատ Հովհանիսյանի (57 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանի (81 կգ) փորձության հերթն է: Առաջինի մրցակիցը վենեսուելացի Հեկտոր Մանզալինան է, իսկ երկրորդի` սլովակ Սանդրո Դիռնֆելդը:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply