535 միլիոն դրամ` Տավուշի չորս գյուղերի գազաֆիկացման համար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 16:49
Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսական աջակցությամբ այս տարի Տավուշի մարզի Ոսկեպար, Կոթի, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերը գազաֆիկացնելու նպատակով կկառուցվի 32.3 կմ երկարությամբ խողովակաշար:
Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ, 2012թ. գազաֆիկացման աշխատանքներ կկատարվեն արդեն Ջուջեւան եւ Բարեկամավան համայնքներում: Նախատեսվում է կառուցել գազատար խողովակաշար 42.35 կմ երկարությամբ, որի համար կծախսվի 140 միլիոն դրամ:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» շնորհիվ այսօր արդեն իսկ գազաֆիկացված են Տավուշի մարզի Աչաջուր, Չինարի, Արծվաբերդ եւ Վերին Կարմիրաղբյուր գյուղերը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան






Facebook
Tweet This
Email This Post
