ԱՄՆ-ում դադարել են պոռնոֆիլմեր նկարահանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 16:35
ԱՄՆ-ի պոռնոգրաֆիական ստուդիան դադարեցրել է աշխատանքը, երբ իմացել են, որ ճանաչված պոռնոաստղը հիվանդ է ՁԻԱՀ-ով: Նրա անունը չի հրապարակվում, սակայն շուտով առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են պարզել նրա գործընկերների անունները, ում հետ վարակակիրը սեռական հարաբերություն է ունեցել, որպեսզի հետազոտեն նրանց: Վարակված դերասանների թիվը կարող է շատ լինել, քանի որ նկարահանման տաղավարում նրանք շարունակ նորանոր գործընկերների հետ են աշխատում, իսկ հայտնի բան է, որ պոռնոյի ժանրը կադրում պահպանակներ չի հանդուրժում:
Այս ողջ պատմությունից օգուտ կքաղեն պոռնոաստղերն ու իրավապաշտպանները, որոնք վաղուց են պնդում, որ պետք է պահպանակներ օգտագործել, որոնք, անշուշտ, կփրկեն նկարահանման հրապարակներում ՁԻԱՀ-ից ու սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից:






Facebook
Tweet This
Email This Post
