Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը կխաղան Մոսկվայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2011 15:42

Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը  սեպտեմբերի 2-3-ին Մոսկվայում կմասնակցեն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարին: Արագ շախմատի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը և Վլադիմիր Կրամնիկը: Կանանց համանման մրցաշարում Դանիելյանը կխաղա Տատյանա Կոսինցեւայի, Համփի Կոներուի և Վիկտորյա Չմիլիտեի հետ:Ապա կանցկացվեն կայծակնային մրցումներ` զուգախաղով: Զույգեր կկազմեն Արոնյանն ու Դանիելյանը, Անանդն ու Կոներուն, Կրամնիկն ու Կոսինցևան, Կարլսենն ու Չմիլիտեն:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply