Մեկնարկել է 66-րդ Վենետիկյան կինոփառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2009 18:02

a-58-1200502398Երեկ ազդարարվել է 66-րդ Վենետիկյան կինոփառատոնի մեկնարկը: Կինոգետների խոսքով` այս փառատոնը Կաննի փառատոնից տարբերվում է նրանով, որ համարվում է մշակութային դեմոկրատական մի հարթակ, որտեղ հանդիպում են կինոապարեզի պրոֆեսիոնալներն ու ուղղակի կինոսիրահարները: Այս դեպքում ֆրակ կամ երեկոյան հանգուստ հագնելն այդքան էլ պարտադիր չէ, ինչը չես ասի Կաննի փառատոնի կամ Օսկարի մրցանակաբաշխության մասին:

Եվա Մենդեսը, որի ֆիլմը նոր ռեկորդներ է սահմանում կինոաշխարհում, արդեն հասցրել է ստրոգրություններ բաժանել, չնայած փառատոնում նրա ֆիլիմի պրեմիերան երկու օրից է կայանալու: Կարմիր գորգի վրայով կանցեն նաև այնպիսի կինոդեմքեր, ինչպիսիք են Ջորջ Կլունին, Մեթթա Դեյմոնը, Նիկոլաս Քեյջը, Ջուլիանա Մուրը, Շարլիզ Թերոնը և Սիլվեստեր Ստալոնեն:

Այս տարի չափազանց շատ են նաև հանդիսականներն ու լրատվամիջոցները: Փառատոնը բացել է «Բաարիյա» ֆիլմը, որն ամենից թանկ բյուջե ունեցող իտալական ֆիլմերից մեկն է: Փառատոնի ժյուրիի նախագահ Էնգ Լին ասել է, որ այս փառատոնը կինոաշխարհում եզակիներից է, որտեղ բոլոր ժապավեննները փայլուն աշխատանքներ են և որ դժվար է լինելու ընտրել լավագույններին:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply