Արդյունաբերական արտադրության անկման ցուցանիշով Ռուսաստանը ԱՊՀ առաջատարների հնգյակում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 14:09

moscow_kremlinՌուսաստանը 2009-ի 7ամսվա արդյունքներով ԱՊՀ-ի երկրների թվում չորրորդ տեղն է զբաղեցրել արդյունաբերական արտադրության անկման ցուցանիշով և երրորդ տեղը` սպառողական գների աճով. այդ մասին չորեքշաբթի հաղորդել է ԱՊՀ-ի վիճակագրական կոմիտեն:

Ընթացիկ տարվա յոթ ամսում արդյունաբերական արտադրության ամենախորն անկումն արձանագրվել է Ուկրաինայում` 30,4 տոկոս, Մոլդովայում` 24,7 տոկոս և Ղրղզստանում` 14,3 տոկոս: Ռուսաստանում արդյունաբերական արտադրության նվազումը կազմել է 14,2 տոկոս:

«Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հուլիսին Համագործակցության գրեթե բոլոր երկրներում նվազել են արդյունաբերական արտադրության ծավալները: Միջին հաշվով ԱՊՀ-ի երկրներում արդյունաբերական արտադրությունն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 15 տոկոսով, իսկ 2008 թ. նույն ժամանակաշրջանում աճը կազմել էր 6 տոկոս»,- փոխանցում է «Արմենպրեսը»:

Ինչ վերաբերում է սղաճին, ապա ԱՊՀ  երկրների ցուցակում առաջին տեղը դարձյալ բաժին է ընկել Ուկրաինային, որտեղ սպառողական գները 7 ամսում աճել են 17,3 տոկոսով: 14,4 տոկոսով երկրորդ տեղում է Բելառուսը, երրորդ տեղում Ռուսաստանն է` 12,9 տոկոս սղաճով:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply