Անթալիայում ռուս ամուսիներից մեկին ծեծել են, մյուսին` սեռական ոտնձգության ենթարկվել (ֆոտո)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 15:37
Թուրքիայի Անթալիայում իրենց հանգիստն անցկացնող ռուս զույգը դիմել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսություն՝ բողոքելով, որ Քյոփրուլու Քանյոնում ռաֆթինգի ժամանակ ենթարկվել են ծեծի եւ սեռական ոտնձգությունների։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ռուս գործարար Ալեքսանդր Ուշակովն իր կնոջ հետ որոշել են մեկնել ռաֆթինգի։ Նրանց Անթալիայի իրենց հյուրանոցից վերցրել եւ տեղափոխել են Քյոփրուլու Քանյոն՝ տրամադրելով ռաֆթինգի համար նախատեսված երկտեղանոց նավակը։
Ալեքսանդրը պնդել է, թե գետով իջնելու ժամանակ հարեւանությամբ ընթացող մակույկներից մեկի վրա գտնվողները թիակով գցել են իրեն, ապա սկսել սեռական ոտնձգության ենթարկել իր կնոջը։ Ալեքսանդրը լողալով հասել է այն վայրը, որտեղ գտնվել է կինը։ Այդ ընթացքում Ալեքսանդրը ծեծի է ենթարկվել եւ միայն ռաֆթինգի մյուս մասնակիցների միջամտությունից հետո անծանոթները հեռանում են։
Ռուս ամուսիները նախ դիմում են ժանդարմների, որից հետո Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսություն։ Ալեքսանդր Ուշակովն իր բողոքի մեջ նշել է, թե առաջինն իր կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել ռաֆթինգի տանող ընկերության աշխատակիցը, ով ճանապարհին նախ ցանկացել է արեւայրուքի դեմ կրեմ քսել իր կնոջը մարմնին, որից հետո փորձել է նրան միայնակ առանձին տեղ տանել։


NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
