Մի քանի` լավ լուր
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 15:34
Սեպտեմբերի 1-ից հանրապետության դպրոցներն իրենց դռները կբացեն շուրջ 37 հազար առաջինդասարանցիների առաջ: Ճգրիտ թիվը, թե քանի առաջինդասարանցի կլինի, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դժվարանում է ասել, այն պարզ կլինի սեպտեմբերի 15-ից հետո միայն:
Փոխարենը` հայտնի է ավագ դպրոցների թիվը: Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում կգործի 107 ավագ դպրոց:
Ինչ վերաբերում է առաջինդասարանցիներին, նրանք դասագրքի խնդիր չեն ունենա: Բոլորին կհատկացվեն անվճար դասագրքեր: Դասագրքերի հետ կապված խնդիրներ չեն ունենա նաև այլ դասարանների աշակերտները: Բոլոր դասագրքերը բաժանման ընթացքում են, տպագրման խնդիր է առաջացել միայն կապված 7-րդ դասարանի «Ռուսաց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաների դասագրքերի հետ, ինչը, սակայն, ըստ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի` արագ կշտկվի, և արդեն սեպտեմբերի 10-ին դպրոցները կապահովվեն նաև այդ դասագրքերով:
Բացի այդ, Սողոմոնյանի տեղեկացմամբ, մայրաքաղաքի բոլոր դպրոցները համալրվել և շարունակում են համալրվել համապատասխան գույքով, գրքերով, տետրերով և օժանդակ ձեռնարկներով: Խոսելով բարեփոխումների և դրանց անհրաժեշտության մասին՝ Գայանե Սողոմոնյանն անդրադարձավ նաև տնօրենների և ուսուցիչների վերապատրաստմանը: 2011-ի գարնանից սկսած` մայրաքաղաքում տնօրենների վերապատրաստման և հավաստագրման գործընթացին մասնակցած 154 դպրոցների տնօրենները հաջողությամբ են հանձնել քննությունները, 7-ը չեն հաղթահարել այն:






Facebook
Tweet This
Email This Post
