Վախթանգ Դարչինյանը վստահ է ուժերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2011 15:36

Երկու օր հետո հայկական  սպորտի տարեգրությունում ուշագրավ իրադարձություն է սպասվում: Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը առաջին անգամ մրցամարտ կանցկացնի Հայաստանում: Մարզահամերգային համալիրի ռինգում նա ուժերը կչափի Էվանս Մբամբայի հետ: Իսկ դրանից առաջ իրենց կարողույթունները կփորձեն դրսևորել  55 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, 58 կգ քաշային Գաբրիել Տոլմաջայանը, 60 կգ քաշային Հովհաննես Ժամկոչյանը։ Նրանք ուժերը կչափեն համապատասխանաբար լատվիացի Սերգեյ Տասիմովի, էստոնացի Սերգեյ Ֆյոդորովի, վրացի Միխայիլ Գոգալաշվիլիի հետ: Ռինգ դուրս կգա նաև կանանց բռնցքամարտում համբավ ձեռք բերած մեր հայրենակից Ագնեսիա Բոժան: Նա հանդես է գալիս 55 կգ քաշայինների պայքարում, սակայն նրա մրցակցուհին դեռևս չի ժամանել Հայաստան և հանդիպման անցկացումը հարցական է:

Այսօր Դարչինյանի և Մբամբայի թիմերը  «Անի պլազա» հյուրանոցային համալիրում հանդիպեցին լրագրողներին:

Մբամբայի մարզիչ և մենեջեր Նիկոլա Դուրանտը հայտնեց, որ ուրախ են այսպիսի մրցամարտի մասնակցելու համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Վիկին, որ աշխարհի չեմպիոն լինելով, առանց վարանելու համարձակորեն պատրաստ է մրցաման մասնակցել: Նշվեց, որ իր սանը 8 շաբաթ լրջորեն մարզվել է և վստահ է, որ հաջողության կհսնի: Մարզիչը համեմտություն կատարեց, ասելով , որ Արարատը հայերինն է, սակայն վստահ չէ, թե Վիկը այդ լեռան նման կանգուն կմնա: Դարչինյանն էլ արագ հակադարձեց, ասելով, որ ինքը 16 շաբաթ է նախապատրաստվել, որպեսզի տւապալի մրցակցին և իր խոսքի տերը կլինի: Նրա մենեջեր Էլյաս Նասարը հայտնեց, որ դժվար է եղել Վիկի համար մրցակից գտնելը: Ընդ որում, Դարչինյանը նույն մրցակցի հետ պետք է ուժերը չափեր դեռ երկու տարի առաջ, սակայն այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառով չի կայացել:

Խոսեցին նաև բռնցքամարտիկները:Մբամբան հայտնեց, որ ինքը միշտ ցանկացել է մրցել Վիկի հետ և հաղթել նրան: Նա նշեց, որ ուրախ է, երազանքը կարող է իրականություն դարձնել: Դարչինյանն էլ որդուն` Ռուբենին կողքին պահած, սրամտեց, որ նա այդ երազանքն իր հետ տուն կտանի, և նույն ճակատագրին կարժանանա, ինչպես նոկաուտով պարտված իր 30 մրցակիցները: Նա նաև նշեց, որ իր շորտի վրա գրված են լինելու հովանավորների անունները:

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply