Ադրբեջանցին դատարանի դահլիճում գնդակահարել է իր որդուն սպանողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 14:31

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի շրջակայքում տեղակայված Օրեխովո-Զույեւո քաղաքում սպանություն է տեղի ունեցել, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի քաղաքացի, 54-ամյա Վալիբ Ալիեւը գնդակահարել է իր որդու սպանության մեջ մեղադրվող 27-ամյա ադրբեջանցի Թոֆիգ Աղամադովին: Սպանության մեջ մեղադրվող Թոֆիգ Աղամադովը մոր, իրավաբանի ուղեկցությամբ դուրս է եկել դատարանի դահլիճից, այդ պահին Վալիբ Ալիեւը կանգնել է նրա առջեւ եւ «Կրուպ» մակնիշի ատրճանակից կրակել նրա վրա:

Իրավապահները ձերբակալել են Վալիբ Ալիեւին, իսկ Թոֆիգ Աղամադովը տեղում մահացել է:

«Պոլիգոնը» հայտնում է, որ երկու ընտանիքներն էլ 2000 թ.-ին տեղափոխվել էին Ռուսաստան: Ընտանիքների միջեւ խնդիրներ չեն եղել, սակայն երիտասարդ տղաները հակասություններ են ունեցել: Դրա հետեւանքով, 2009 թ.-ին Թոֆիգ Աղամադովը դանակահարել եւ սպանել է Վալիբ Ալիեւի որդուն:

Դատական գործընթացը շարունակվել է երկու տարի, հայրը պահանջել է մահապատժի ենթարկել իր որդուն սպանողին, սակայն չսպասելով դատավճռի կայացմանը` ինքն է հաշվեհարդար տեսել մարդասպանի հետ, հայտնում է աղբյուրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով:

 

NEWS.am

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply