Բրիտանուհին հաղթահարել է քաղցկեղը 100 տարեկանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 14:08

Միացյալ Թագավորության բնակչուհին, որը մարտին տոնեց իր հարյուրամյակը, կարողացել է բուժվել ահավոր հիվանդությունից:

Մեկ տարի առաջ  նրա մոտ ախտորոշեցին կրծքագեղձի ուռուցք, ու կինը 99 և կես  տարեկանում վիրահատության ենթարկվեց:  Վիրահատությունը զարգացող հիվադության միակ լուծումն էր: Բժիշկները պնդեցին, համոզեցին,  որ տարիքը կապ չունի, և վիրահատությունն անխուսափելի է :

Մեկ տարի անց,  երբ նրան հետազոտեցին, կնոջ օրգանիզմում չհայտնաբերեցին քաղցկեղային բջիջներ: Ինքը` Դորոթին,  հիացմունքով է լուրը լսել: Չնայած հաջող ելքին, այդուհանդերձ, չորս  տարի  պետք է անցնի, որ  հիվանդությունը  լրիվ նահանջած համարվի:

 

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply