Յոգուրտը կփրկի դեպրեսիայից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2011 13:40

Այն յոգուրտները, որոնց բաղադրության մեջ կենդանի մանրէներ կան, կարող են  ոչ միայն կարգավորել  ժամանակակից մարդու  մարսողության պրոցեսն ու ակտիվությունը, այլև «հոգ տանել» նյարդային համակարգի ու հոգեկան առողջության մասին:

Իռլանդիայի հետազոտողներին հաջողվել է փորձակենդանիներին այդ համեղ կաթնամթերքով բուժել դեպրեսիայից:  Գիտնականները  համոզված են, որ նույն հաջողությամբ  այն կարող է կիրառել մարդը: Եթե հետագա հետազոտություններով հաստատվի մթերքի արդյունավետությունը դեպրեսիայի դեպքում, ապա հնարավոր է, որ յոգուրտը արևմուտքին հատուկ ավանդական հակադեպրեսանտ միջոցները դուրս մղի: Այդ դեպքում  հիվանդը պետք է այցելի բժշկին  պարզապես իմանալու, թե կոնկրետ պարագայում որ յոգուրտն է իրեն հարկավոր:

 

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply