Մեքսիկայում հայտնաբերել են մայաների 2000-ամյա պալատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 13:35

Մեքսիկայի հարավային Չյապաս նահանգում երկրի հնագետները հայտնաբերել են մայաների կայսրության նոր պալատ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Ինչպես հաղորդում են Մեքսիկայի Ազգային անտրոպոլոգիայի և պատմության ինստիտուտից, հնագույն քաղաքը, որի տարածքում հայտնաբերվել է պալատը, ստեղծվել է մոտ 2 հազար տարի առաջ:

Մայաների քաղաքին հնագետները տվել են «Պլան դե Այուտլա» անվանումը: Նրանք ցույց են տվել իրենց պեղումների հետևանքով հայտնաբերած գերեզմանները, որոնք թվագրվում են  մ.թ.900-1000թթ.: Հասարակայնության մուտքը նոր պատմական կենտրոն ենթադրվում է հաջորդ տարի:

Մեքսիկական հնագետ Լուիս Մարտոսի ասելով` պալատը կառուցվել  է մոտ մ.թ. 50 թվին: Նա ենթադրում է,որ հայտնաբերված քաղաքը «քաղաքական կենտրոն» է եղել, որի ազդեցության տակ ստեղծվել են հնագույն ժողովրդի այլ մեգապոլիսները:

Գիտնականները կարծում  են, որ նոր հնագիտական հայտնագործությունը թույլ  կտա ավելի շատ բան իմանալ Մեքսիկայի այժմյան տարածքի հնագույն բնակիչների մասին: Պալատի շրջակայքում գիտնականները հայտնաբերել են երեք հրապարակներ, որոնք համապատասխանում են հին ժողովրդի հավատքին `երկինք, երկիր և անդրշիրիմյան աշխարհ:

 

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply