ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 11:58

natoՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը երեքշաբթի ողջունել Է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ուղիների շուրջ ձեռք բերված համաձայնությունները:

Ըստ «Ինտերֆաքս»-ի` նա ասել Է, որ այդ համաձայնությունների կատարումը «ավանդ կներդնի Եվրոպայի այդ մասում կայունության եւ անվտանգության գործում»:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր հերթին հայտարարել է, որ «մոտիկից հետևում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման վերաբերյալ հռչակագրի հրապարակման հետ սկսված գործընթացին»:

Թուրքական «Ջիհան» գործակալությունը հայտնել է, որ Անկարայի «Բիլքենդ» համալսարան կատարած այցին թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանն ուղղված «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու» մասին արձանագրությունների նախաստորագրության վերաբերյալ լրագրողների «հարցերի տարափին» Գյուլը բավարարվել է` ասելով միայն, որ «մոտիկից հետևում է Հայաստանի հետ Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացին»: «Թուրքիայի նախագահը խուսափել է պատասխանել թեմայի հետ կապված լրագրողների բազում հարցերին». հայտնել է գործակալությունը:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply