Կտրուկ արգելակած երթուղայինի ուղևորը վնասվածքներով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 12:56
Oգոստոսի 31-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 62 երթուղային միկրոավտոբուսի վարորդը Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի  հետևանքով 48-ամյա  ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply