Իսպանական քաղաքը սուզվել է արյան մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 12:48
Իսպանական Բունոլ քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ ու հյուրեր են մասնակցել տոմատի ավանդական մրցապայքարին, որտեղ մրցասպարեզը հեղեղվել էր «մեռած լոլիկի արյամբ»:
Քաղխորհրդի տվյալների համաձայն, «Տոմատինա» անունը կրող մարտին մասնակցել է մոտ 40 հազար մարդ: Որպեսզի «զենքը» բավարարի բոլորին, կազմակերպիչները գնել են 120 տ հասուն լոլիկ:
Ամեն տարի մարտից հետո (առաջինը կայացել է 1945-ին) քաղաքային իշխանությունները հիմնովին մաքրում են շենքերի ու տների պատերը, փողոցները, իսկ մասնակիցներն էլ հերթ են կանգնում բացօթյա փողոցային ցնցուղի տակ` ցայվելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
