Սանկտ Պետերբուրգում սպանվել Է ՀՀ քաղաքացի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2009 12:01

peterburg1Օգոստոսի 31-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Վասիլևյան կղզում սպանվել է ՀՀ քաղաքացի, 32-ամյա շինարար Համլետ Հարությունյանը: Անհայտ հանցագործները նրան դանակի չորս հարված են հասցրել:

Հանցագործության առնչությամբ Վասիլևյան կղզու դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, սա օգոստոսի ընթացքում երկրորդ հայաստանցու սպանությունն է :

Առաջինը կատարվել է ամսվա սկզբին. անհայտ մարդասպանները սպանել են տաքսի մեքենայի վարորդին և կողոպտել մեքենան: Նախնական տվյալներով` նշված հանցագործություններում սքինհեդների ձեռագիրը բացակայում է:

Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ նշված դեպքերի առնչությամբ Պետերբուրգի հայերի միությունը պաշտոնապես դիմելու է քաղաքի դատախազությանը, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվեն սպանությունների հանգամանքները:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply