Անծանոթը բռնվել է տուն սողոսկելու պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 12:51

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի անծանոթ տղամարդ փորձել է մտնել Արտաշիսյան փողոցի  բնակարաններից մեկը, սակայն տանտերերի կողմից բռնվել է:  Դեպքի վայր մեկնած  ոստիկանները բերման են ենթարկել 37-ամյա Արմեն Խաչատրյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply