Անհետացած 22 ծառերի հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 12:45
Հունիս-հուլիս ամիսների ընթացքում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի կանաչ տարածքների խնամքի և պահպանման ընկերությունից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմումներ էին ստացվել, որ Հալաբյան փողոցի և 16-րդ թաղամասի մի շարք շենքերի առաջնամասից «Թույա» տեսակի 22 ծառ  են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  օգոստոսի 31-ին,  ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել 50-ամյա Արթուր Հ.-ն` խոստովանելով, որ գողությունները կատարել է ինքը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply