ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2011 12:25

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ խորհրդի նիստին կքննարկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին ներակայացվելիք փաստաթղթերի նախագծերը, միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Նախատեսվում է նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծերի քննարկում, որոնք միտված են հավելյալ լիցք հաղորդել իրավապահ, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում համագործակցությանը:

Նիստի օրակարգում է «ԱՊՀ քսանամյա  գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի քննարկումը: Նախարարները կանդրադառնան  2007 թ. ընդունված ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքին:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply