Կեղծ ահազանգ. Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում ռումբ չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 12:09
Սեպտեմբերի 1-ին`ժամը 07.15-ին ստացված ահազանգի համաձայն, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում տեղադրված է ռումբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Որոնողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ոստիկանության կինոլոգների խումբը և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Ժամը 9.42-ին հայտարարվել է տագնապի ավարտ`ռումբ չի հայտնաբերվել:






Facebook
Tweet This
Email This Post
