Արտաշիսյան փողոցի տներից մեկում այրվել է գազի բալոնը, մի կին այրվածքներով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 12:06

Օգոստոսի 31-ին`ժամը 19.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 10ա տան խոհանոցում գտնվող գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք և բռնկում:  Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է ժամը 19.15-ին:  Այրվել է 3 կիլոգրամանոց գազի բալոն:

Հրդեհի հետևանքով դեմքին ստացված այրվածքով Երևան քաղաքի Այրվածքների կենտրոն է տե­­ղափոխվել նույն տանը վարձակալության հիմունքներով բնակվող,1959 թվականին ծնված Աստղիկ Մարտիրոսյանը:  Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply