Շատվան գյուղում 1000 հակ անասնակեր է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 12:02
Երեկ ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Մ. Ավանեսովին պատկանող տան բակում պահեստավորված խոտի դեզում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել`22.30-ին: Այրվել է 1000 հակ անասնակեր:
Սեպտեմբերի 1-ին`ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործների փողոցի թիվ 30 տան տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել`03.58-ին: Այրվել են 35 քմ մակերեսով տանիքը և 2-րդ հարկում` 4 պատուհան, 4 դուռ և բազմոցը:






Facebook
Tweet This
Email This Post
