Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 1, 2011 12:05
Նիգերիայում ավելի քան 100 մարդ է զոհվել վերջին շաբաթվա ընթացքում` առատ տեղումներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով:
Կարմիր խաչի տեղեկության համաձայն, երկրի արևմուտքում գտնվող Իբադան քաղաքում հեղեղը սրբել-տարել է մի քանի կամուրջ, քանդվել է ամբարտակը: Ավելի քան մեկ ու կես հազար մարդ մնացել է առանց տանիքի: Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձր է, իսկ տեղումները շարունակվում են, այդ պատճառով էլ զոհերի ճշգրիտ քանակը դժվարանում են որոշել:
Շատ զոհեր ունենալու պատճառը Նիգերիայի խոշոր քաղաքների գերբնակեցումն է: Շատ բնակիչներ ապրում են խարխլված տներում, որոնք հաճախ նույնիսկ ջրահեռացման համակարգ չունեն: Իսկ շատ տներ էլ, որոնք հեռու են տուն համարվելուց, պարզապես տեղումների հետ հեղեղվել, վերացել են:
Նիգերիայում այսօրինակ ջրհեղեղներ լինում են ամեն տարի, անձրևների սեզոնին, որը ապրիլից նոյեմբեր է տևում: 2011-ի հունիս-հուլիս ամիսներին ջրհեղեղի զոհ է դարձել 44 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
