Ռուսաստանը ճանաչել է լիբիական ապստամբների կառավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 11:35

Ռուսաստանը ճանաչել է Լիբիայի ազգային անցումային խորհուրդն իբրև  երկրի միակ գործող կառավարություն, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից սեպտեմբերի 1-ին: “Մեր երկիրը  1955-ի սեպտեմբերի 4-ից  դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ու պահպանում Լիբիայի հետ  ու երբեք չի դադարեցրել այդ հարաբերությունները անկախ այն բանից, թե որ կառավարությունն է իշխում Տրիպոլիում”,-ասվել է հայտարարության մեջ: ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ պայմանավորվածություններն ու փոխպարտավորությունները,  որոնք 2 երկրները ստանձնել էին նախկինում, շարունակում են գործել ու բարեխիղճ կատարվել: Մինչ այդ, ապստամբների կառավարությունը  ճանաչվել էր արևմտյան մի շարք երկրների կողմից, սակայն ՌԴ-ն սահմանափակվել էր    Տրիպոլիի պաշտոնական կառավարության հետ միասին ԱԱԽ-ին բանակցությունների նպատակով լեգիտիմ գործընկեր կոչելով:

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply