Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2011 11:51

Օգոստոսի 31-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Լոռու մարզի Դարպաս գյուղում`5000քմ, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հարակից տարածքում`3000քմ, Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի հարակից  տարածքում`1000քմ, Արարատյան 1-ին զանգվածի թիվ 2 շենքի հարակից  տարածքում`1000քմ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի հարակից սարալանջում`4000քմ, Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի Մուսաելյան փողոցի թիվ 49 շենքի հարակից տարածքում`1հա, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում`1հա, Նուռնուս գյուղի ամառանոցների հարակից  տարածքում`2000քմ, Չարենցավան քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում`1հա, Ալափարս-Արզական ավտոճանապարհի  3-րդ կիլոմետրի հարակից տարածքում`4հա,Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հարակից տարածքում`5000քմ, Արմավիրի մարզի Այգեկ գյուղում`2000քմ, Բաղրամյան գյուղում`4000քմ:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

 

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply