Տղամարդը աղբն է գցել կնոջ 50 000 դոլար արժողության զարդերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 10:19

Տղամարդը սխալմամբ աղբն է գցել կնոջ ավելի քան 50 հազար դոլար արժողության զարդերը` շփոթելով աղբի հետ:

Ավստրալիայի Բրիսբենում հոգատար ամուսինը, գողերից խնամքով պահելով կնոջ զարդերը, շուտով    լրիվ մոռանում է դրանց մասին: Տեղափոխվելու ժամանակ Ջեֆը երեխաներին խնդրում է հավաքել տան ամբողջ աղբը: Երեխաները հորը աղբով լի տոպրակներն են մեկնում, վերջինս էլ իսկույն ազատվում է դրանցից, թափելով մոտակա աղբակույտը:

«Ես հավաքում էի, երբ կինս հարցրեց, թե չեմ տեսել արդյոք զարդերի տոպրակը: Ձեզ ծանոթ է հուսահատության այնպիսի զգացումը, երբ թվում է, թե հողը ոտքիդ տակից փախչում է: Նման զգացում ունեցա ես, երբ գիտակցեցի, թե ինչ եմ արել»,-պատմել է անուշադիր ամուսինը:

Աղբը նետված տոպրակի մեջ տան բոլոր զարդերն էին: Եվ որքան էլ Ջեֆը փորձեց շրջանի քաղաքապետարանին թախանձել, որ իրեն թողնեն աղբակույտը քրքրել, նրան մերժեցին, պատասխանելով, որ հաջողության շանսերը չնչին են: Չնայած այդ կորստին, կինը ներել է Ջեֆին: Օրերս ընտանիքը նշել է իր 23-ամյա միությունը:

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply